Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը անդրադարձել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառմանը

Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը անդրադարձ է կատարել Վրաստանում ռոումինգի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում բաժանորդ Դավիթ Տաշչյանի կատարած գրառմանը.

Հարգելի Դավիթ Տաշչյան,

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է հստակեցում մտցնել Վրաստանում ընկերության ռոումինգ ծառայությունների վերաբերյալ` ֆեյսբուքյան Ձեր էջում հրապարակային/բաց հայտարարության առնչությամբ:

Հաշվի առնելով յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ ընկերության պատասխանատու վերաբերմունքը, առաջարկում ենք և պատրաստ ենք հնարավորին սեղմ ժամկետում Ձեզ ներկայացնել մեր պարզաբանումները և անհրաժեշտ աջակցությունը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են Ձեր կոնտակտային տվյալները: Ցավոք, մեզ անհայտ պատճառներով, Դուք դեռևս չեք արձագանքել Ֆեյսբուքում Ձեզ ուղղված անհատական հաղորդագրությանը:

Հաշվի առնելով, որ հարցը Ձեր կողմից բարձրացվել է հրապարակավ և վերաբերում է ընկերության և նրա կողմից մատուցվող ծառայությունների բարի համբավին, ինչպես նաև այն, որ Ձեր մեկնաբանությունը հիմք է ընդունվել մի շարք լրատվամիջոցների կողմից, մենք ևս դիմում ենք Ձեզ բաց և հրապարակային' խնդրելով կապ հաստատել մեզ հետ և հայտնել բջջային այն հեռախոսահամարը որից, ինչպես նշել եք, ռոումինգում գտնվելիս զանգեր եք կատարել դեպի Հայաստան: Դա հնարավորություն կտա հստակեցնելու իրավիճակը (հաշվի առնելով տվյալների գաղտնիությունը' դրանք մեզ տրամադրելու տարբերակների ընտրությունը թողնում ենք Ձեզ):

Ֆեյսբուքի հարգարժան օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Դավիթի ֆեյսբուքյան ընկերներին հորդորում է աջակցել' նրա հետ կապ հաստատելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ավելի քան 400 ռոումինգ գործընկեր՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ծառայությունը մատուցվում է արդեն ութ տարի: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հստակ և ամբողջական տեղեկություններ է տրամադրում բոլոր ռոումինգ ծառայությունների վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհագրական տարբեր գոտիներում գործող սակագների, ինչպես նաև ռոումինգ ծառայությունների օգտագործման պայմանների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Վրաստանում ռոումինգ ծառայությանը' ելքային զանգերի սակագինը մեկ րոպեի համար կազմում է 880 դրամ, իսկ մուտքային զանգերի սակագինը՝ 80 դրամ (ինչը պայմանավորվում է վրաստանյան օպերատորների հետ միակցման արժեքով): Հաշվի առնելով, որ ամառային շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից տարբեր ուղղություններով ռոումինգ ծառայությունների սպառման ծավալն աճում է, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել է հատուկ՝ «Զանգ Հայաստան» ծառայությունը, որը թույլ է տալիս Հայաստան զանգահարել առավել մատչելի՝ 55 դրամ մեկ րոպեի համար սակագնով:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զանգ Հայաստան» ծառայությունը շուկայում ներկայացնելուց ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատշաճ կերպով տեղեկացնում է ծառայության, սակագների, ինչպես նաև դրանից օգտվելու մասին, հաղորդակցման բոլոր հնարավոր ուղիներով, այդ թվում՝ հեռուստատեսությամբ, առցանց լրատվամիջոցներով, տպագիր մամուլի միջոցով, ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջով, ընկերության պաշտոնական կայքէջով, լրտավամիջոցներին ուղարկվող մամլո հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև հայ-վրացական սահմանը հատելիս' ռոումինգ ծառայությունն ակտիվացրած բոլոր բաժանորդներին ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով:

Այսպիսով, ինչպես տարածվել և տարածվում է հաղորդակցության վերը նշված ուղիներով, «Զանգ Հայաստան» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում գտնվելիս հավաքել նիշերի հետևյալ համակցությունը. *101*հեռախոսահամարը#: Այս հրահանգի միջոցով ՝ հնարավոր է Հայաստան զանգահարել մեկ րոպեն 55 դրամ սակագնով: Ծառայությունից օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ արտասահմանում գտնվող բաժանորդների գերակշռող մասը, այդ թվում նրանք, ովքեր գտնվում են Վրաստանում: Բաժանորդներն իրենց գոհունակությունն են հայտնում թե՛ սակագնի, և թե՛ ծառայության որակի վերաբերյալ:

Ավելին, Ձեր գրառման տակ, անգամ, մեկնաբանություններ թողած՝ Ֆեյսբուքի օգտատերերի արձագանքից և «Զանգ Հայաստան» ծառայությունից օգտվելու հնարավորության մասին հուշումներից ակնհայտ է դառնում, որ ծառայությունը մեծ ժողովրդականություն է վայելում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաճախորդամետ և սոցիալապես պատասխանատու ընկերություն է: Անձնագիր և անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելով, ցանկացած բաժանորդ կարող է ստանալ մանրամասն հաշիվ՝ անմիջապես ստանալով նաև պատշաճ սպասարկում: Մեր զանգերի կենտրոնը գործում է շուրջօրյա և բաժանորդը կարող է ստանալ ամբողջական աջակցություն ընդամենը մեկ զանգի միջոցով՝ զանգահարելով 111՝ Հայաստանից կամ արտասահմանյան ցանկացած երկրից, որտեղ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռոումինգ ծառայությունը (ծառայությունը վճարովի է այն դեպքերում, երբ զանգը կատարվում է ՄՏՍ խմբի մաս չհանդիսացող օպերատորի ցանցից): ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերատորներին կարելի դիմել նաև [email protected] հասցեով կամ Ֆեյսբուքում ընկերության պաշտոնական էջի միջոցով:

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված