Վլադիմիր Հակոբյանը լքեց պայքարը. Մելքումյանը և Մովսիսյանը պայքարը կշարունակեն արագ շախմատում
Սպորտ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը դուրս մնաց Աշխարհի գավաթի պայքարից:
Հակոբյանը երեկ կայացած առաջին պարտիայում պարտվեց Նգուեն Սոնին, իսկ այսօր ոչ ոքի խաղաց, ինչի արդյունքում էլ դուրս մնաց պայքարից:
Հայ մյուս շախմատիստներ Սերգեյ Մովսիսյանը երկու պարտիաներում ոչ ոքի խաղաց Համերի հետ: Երկու դասական պարտիաները ոչ ոքի ավարտեց նաև Հրանտ Մելքումյանը, ում մրցակիցն էր Գրանդան:
Մելքումյանը և Մովսիսյանը պայքարը կշարունակեն արագ շախմատի երկու պարտիաներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արոնյանը հաղթահարեց առաջին փուլի արգելքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում