Վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակին (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 12-ին ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 20-10-ի սահմաներում ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Մուլտի Գրուպ» գազալցակայանի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կա գազի արտահոսք:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր ՍԿԱՆԻԱ MՏ 093 համարանիշի բեռնատար ավտոմեքենայից փորձում են լվանալ նրանից թափված դիզ վառելիքը: Փրկարարներն ահազանգել են նաև 1-04 ծառայություն, քանի որ բախման հետևանքով գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք:
Մանրամասն՝ այստեղ:




















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում