Թմբուկ` Կառավարության շենքի վրա
Հայկական Մամուլ
Երբ մոտ երկու տարի առաջ Նարեկ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կառավարության շենքի վրա թմբուկի կառուցման գաղափարը, կառավարության ներքին բակում հողային հետազոտություններ են արվել՝ պարզելու համար, թե ինչպիսին է հիմքը, ինչպիսի հողաշինական աշխատանքների կարիք կա:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ նախագիծն այն փուլում համայն հայության ուժերով մի կերպ կասեցվեց, և, թվում էր, աղմուկն այնքան ուժեղ է, որ այլևս չեն համարձակվի դրան վերադառնալ, սակայն պարզվում է՝ այժմ արդեն Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն իր ոչ մի նախագծից չի հրաժարվում:
Թերթը տեղեկացել է, որ ամիսներ առաջ փորձել են կառավարության բակի քանդածը վերականգնել՝ ասֆալտ անել, սակայն Նարեկը թույլ չի տվել՝ թմբուկն անպայման կառուցելու ենք, թողեք մնա, կարգադրել է նա:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը