«Լիսկայական մեթոդները աշխատելու են. ոչ մի այլ քաղաքական ուժ շանս չունի»
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններին ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ անիմաստ է մասնակցել թիվ 38 ընտրատեղամասում կայանալիք ընտրություններին:
«Որովհետև ակնհայտ է, որ այնտեղ ոչ մի այլ քաղաքական ուժ շանս չունի, քանի որ լիսկայական մեթոդները աշխատելու են: Իսկ, քանի որ ընտրությունը մեկ տեղում է, ՀՀԿ ամբողջ զորանոցը այնտեղ է լինելու, իրենք արյան գնով այդ մի պատգամավորական մանդատը փորձելու են պահել իրենց ձեռքում: Ամեն դեպքում Սյունիքի մարզը իրենց համար շատ կարևոր տարածք է, ու իրենք չեն զիջելու ոչ մեկին»,- վստահեցրել է Լ. Սարգսյանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը