Պատահար Վաղարշապատ-Զվարթնոց ավտոճանապարհին
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 12-ին, ժամը 21.48-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Զվարթնոց ավտոճանապարհին (կամրջի վրա) տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 44օօ045 (վարորդ' Ժ.Հ.) և «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի 64TT212 պետհամարանիշերի (վարորդ' Գ.Մ.) ավտոմեքենաները, ինչից «Մոսկվիչ ԻԺ-2140» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վերջինիս ուղևոր Տ.Ա-ն. (ծնվ. 1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում