«Չելսին» 50 մլն-ի դիմաց Լուիսին կզիջի «Բարսային»
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է «Չելսիի» հետ բանակցել կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերը գնելու վերաբերյալ:
Կատալոնական ակումբը համաձայնել է բարձրացնել ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկվող գումարի չափը:
«Կապտանռնագույնները» պատրաստ են Բրազիլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիսի տեղափոխության համար 30 մլն-ի փոխարեն առաջարկել 35 մլն եվրո: Սակայն, ինչպես տեղեկացնում է El Mundo Deportivo-ն, «արիստոկրատները» Լուիսին թույլ կտան հեռանալ միայն 50 մլն-ի դիմաց:
Նշենք, որ Լուիսի գործակալը անգլիական ակումբին հայտնել է ֆուտբոլիստի «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում