Բաթումիում ընթանում են վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ
Վրաստան
Վրաստանի Բաթումի նավահանգստային քաղաքում երեքշաբթի առավոտյան սկսվել են վրաց-ամերիկյան համատեղ ծովային զորավարժությունները: Դրանց մասնակցում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի Bulkeley ականակիր նավը և վրացական 2 ափամերձ անվտանգության մոտորանավակ: Զորավարժությունների ընթացքում կողմերը մարզվում են` նպատակ ունենալով կատարելագործել բնակչության անվտանգության ապահովման և սահմանախախտ նավերի առգրավվման հմտությունները:
Ամերիկյան ականակիր նավը Բաթումիի նավահանգիստ էր ժամանել օգոստոսի 10-ին: Ամերիկյան հյուրերը հանդիպումներ էին ունեցել սահմանապահ ոստիկանության պետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ. գրում է Trend-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում