Ոչ ոք չի դիմանա Մեսսիի հետ մրցակցությանը. Ալբա
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան MARCA-ին տված հարցազրույցում խոսել է նոր մրցաշրջանում թիմի խնդիրների մասին, ինչպես նաև անդրադարձել Բեյլին և Մեսսիին:
«Վերջին երեք տարիներին մենք ունեցել ենք երեք տարբեր մարզիչներ: Հեշտ չէ, բայց կարծում եմ ամեն ինչ կստացվի: Բեյլի տրանսֆերը գնելու մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել նրա գործողությունները և չգիտեմ՝ արժե արդյոք նրա համար տալ 100 մլն եվրո: Որքա՞ն արժե Մեսսիի տրանսֆերը: Չգիտեմ, այստեղ խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Մեսսին մեզ համար անգին է: Ոչ ոք չի դիմանա նրա հետ մրցակցությանը: Նոր մրցաշրջանում միանշանակ մեր գլխավոր մրցակիցը «Ռեալն» է լինելու, սակայն չի կարելի բացառել նաև «Ատլետիկոյին», «Վալենսիային» և «Ռեալ Սոսյեդադին»: Այս տարի, ինչպես միշտ, պայքարելու ենք բոլոր հնարավոր մրցանակների համար»,– նշել է Ալբան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում