Լեհաստանում վաճառել են Եվրոպայի ամենաերկար շինությունը
Աշխարհ
Լեհաստանի Ռազմական գույքի գործակալությունը 5 տարվա անհաջող փորձերից հետո վերջապես 1,1 մլն դոլարով վաճառել է Եվրոպայի ամենաերկար շինությունը հանդիսացող Մոդլինի Նովոգեորգիևսկի ամրոցը` իր զորանոցով. գրում է РИА Новости-ն:
Ամրոցը կառուցվել էր 1807 թ.` Նապոլեոնի կողմից, իսկ 1813 թ. այն զբաղեցվել էր ռուսական զորքերի կողմից:
1830 թ. Լեհական ապստամբությունից հետո Նիկոլայ 1-ին թագավորը հրամայել էր ընդլայնել ամրությունը: Մի քանի տարի անց այստեղ կառուցվել էր 2,25 կմ երկարությամբ զորանոց: Խաղաղ ժամանակներում շենքում բնակվում էր 20 հազար մարդ:
2003 թ. շենքը աճուրդի էր հանվել, և երկար ժամանակ գնորդ չէր գտնվում: Վերջապես այն ձեռք է բերել շինարարական մի ընկերություն, որը մտադիր է դրա տեղում հյուրանոց և բնակելի տներ կառուցել` պահպանելով, սակայն, նրա տարածքում գտնվող պատմական կոթողները:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում