Հարվածս Աստծո պարգևն է. Օզբիլիս
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը championat.com-ին տված հարցազրույցում խոսել է մոսկովյան ակումբ տեղափոխության, թիմի նպատակների մասին:
«Մի պահ իսկապես հակված էի «Մոնակո» տեղափոխվելուն, սակայն արդյունքում հայտնվեցի «Սպարտակում»: Բոլորը գիտեն, որ «Մոնակոն» նոր, հավակնոտ թիմ է կառուցում: Սակայն իրավիճակը գնահատելուց հետո, հասկացա, որ ներկա պահին կարիերայիս համար լավագույն տարբերակը «Սպարտակ» տեղափոխությունն է: Ես ընտրեցի «Սպարտակը» և գոհ եմ կատարածս ընտրությունից: Հեռահար հարվածներումս ոչ մի գաղտնիք էլ չկա. դա պարզապես Աստծո պարգևն է, իսկ մանրուքները հղկվում են մարզումների արդյունքում: Միայն գլխավոր մարզիչը իրավունք ունի որոշել, թե ով է իրացնելու տուգանային հարվածը: «Սպարտակում» քիչ չեն տուգանայինը բարձրակարգ իրացնող ֆուտբոլիստները: «Սպարտակը» պարտավոր է իր առջև լուրջ խնդիրներ դնել: Բոլորս ցանկանում ենք նվաճել չեմպիոնական տիտղոսը, սակայն մյուս կողմից պետք չէ կենտրոնանալ դրա վրա և անընդհատ խոսել առաջին տեղի մասին։ Գլխավոր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է, միայն այնդպես կարելի է հասնել վերջնական նպատակին»,-նշել է Օզբիլիսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում