Գեներալներ Ապրիամովի ու Մարդոյանի զինվորական ծառայությունը երկարաձգվեց
Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 12-ին հրամանագրեր է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ ՄԱՐԴՈՅԱՆԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգել երեք տարի ժամկետով»:
Եվ 2-րդ հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից երկարաձգել մինչև 2014 թվականի մարտի 14-ը»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից