Կցանկանայի երբևէ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում». Ուսեյն Բոլտ
Սպորտ
Ուսեյն Բոլտը Մոսկվայում անցկացվող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում 100 մետր վազքում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո հայտարարել է.
«Երկրպագում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեծ հաճույքով նրանց հետ կմարզվեի: Թիմի խաղերը հնարավորության դեպքում դիտում եմ, և փորձում եմ բաց չթողնել: Կցանկանայի երբևէ խաղալ սիրելի թիմիս կազմում: Ֆուտբոլի պատմության մեջ իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Զիդանն է: Ինձ դուր էին գալիս նրա խաղային որակները: Ներկայումս խաղացող ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Կրիշտիանու Ռոնալդուին, Զլատան Իբրահիմովիչին: Նման խաղացողներն են ֆուտբոլն առաջ տանում և հիացմունք առաջացնում»,- մարզիկի խոսքերը մեջբերում է sportsdaily-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում