Հայաստանի հավաքականը «Տիրանա Ինտերնեյշնլ» հյուրանոցում է
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով ժամանեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա:
Վաղը՝ օգոստոսի 14-ին, Ալբանիայում կանցկացվի ընկերական հանդիպում Ալբանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Տիրանայից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանել է «Տիրանա Ինտերնեյշնլ» հյուրանոցում, որը գտնվում է Տիրանայի կենտրոնում: Այսօր երեկոյան' Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում:
Հենց այստեղ էլ օգոստոսի 14-ին' Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում