Համոզված եմ` Նեյմարը կգերազանցի Մեսսիին. Սկոլարի
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաշխարհային ֆուտբոլում առաջատար կլինի առաջիկա երկու տարիների ընթացքում, որից հետո արգենտինացուն կփոխարինի Նեյմարը:
«Մեսսին կշարունակի լավագույնը լինել առաջիկա մեկ կամ երկու տարիների ընթացքում:
Նա խաղում է մեծագույն ակումբում: Բացի դա` բնությունը նրան տաղանդ է տվել: Սակայն Նեյմարի` Եվրոպա տեղափոխվելուց հետո Մեսսին ձեռք է բերել լուրջ մրցակից: Համոզված եմ` Նեյմարը ժամանակի ընթացքում կհասնի արգենտինացու մակարդակին և կգերազանցի նրան: Նեյմարի համար ամենաբարդը միայն «Բարսայի» տակտիկական պահանջներին հարմարվելն է»,- Սկոլարիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում