Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիույին
Արտաքին Քաղաքական
Օգոստոսի 13-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիույին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկեցին հայ-ռումինական հարաբերությունների, Ռումինիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաև Ռումինիայում ապրող հայերի՝ երկրի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:
Հրանուշ Հակոբյանը դեսպանին մաղթեց հաջողություններ և վերելքներ նոր աշխատանքում, և հույս հայտնեց, որ Կրինա Ռոդիքա Պրունարիուն հաճախ կայցելի Հայաստան ու մշտապես կպահպանի իր բարեկամությունը հայերի ու Հայաստանի հետ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)