Վերանորոգման աշխատանքներ, այլ ոչ թե երկրաշարժ
Հայաստան
Օգոստոսի 13-ին` ժամը 17:11-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը' պարամեդիկներով:
Պարզվել է, որ Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին ճանապարհահատվածի վերանորոգման նպատակով «Ապառաժ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են պայթեցման աշխատանքներ:
«ՍՊԾ» գործակալությունը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 17:07-ին Երևանի Դավթաշեն համայնքի բնակչության կողմից զգացված ցնցումը արտադրական պայթյունի, շինարարական աշխատանքների արդյունք է: ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից վերոնշյալ ժամին երկրաշարժ չի գրանցվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից