Գյումրու կենտրոնում աղբամանների մոտ տեսախցիկներ կտեղադրվեն
Հայաստան
Գյումրու կենտրոնական մասում աղբամանների մոտ կտեղադրվեն տեսագրող սարքեր. այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Բանն այն է, որ քաղաքացիները նոր տեղադրվող աղբամանները շրջում են, անփույթ վերաբերվում դրանց հետ: Երբեմն աղբը համապատասխան տարայի մեջ չեն թափում, այլ դրա կողքերին: Քաղաքապետարանն էլ նման «թանկ» որոշում է կայացրել:
Քաղաքապետարանը փորձում է աղբամանները ամրացնել բետոնյա կաղապարներով: Նմաանատիպ պատնեշներ արդեն տեղադրվել են քաղաքի Համբարձումյան փողոցում և Հաղթանակի զբոսայգում:
Բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աղբը չնախատեսված վայրում կթափեն, կկիրառվեն վարչական տուգանքներ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից