Մենուա Հարությունյանը ընկերների հետ ակտիվիստների է ծեծել
Հասարակություն
Այսօր կեսօրից հետո Ամիրյան փողոցում slaq.am լրատվական կայքի տնօրեն Մենուա Հարությունյանի եւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության երեք ակտիվիստների միջեւ ծեծկռտուք է եղել: Միջադեպի մասնակից, ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը Aravot.am- ին պատմեց, որ ծեծկռտուքը սկսվել է իր արտահայտության պատճառով.
«Ընկերներով քայլում էինք, պատահաբար տեսանք Մենուային: Ես բարձրաձայն ասացի՝ էս Մենուան ինչ կովի տղա ա, դրանից հետո վիճաբանություն սկսվեց: Մենուա Հարությունյանն ու իր ընկերները՝ մոտ 12 հոգի, հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին ոտքով հարվածել»,- պատմեց ակտիվիստը: Նրա ընկերներից Արծրուն Գեւորգյանը, որը միջամտել է, որ վիճաբանությունը հարթի, նույնպես ընկել է ծեծկռտուքի մեջ: Ակտիվիստի խոսքերով, դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բոլորին ոստիկանական բաժանմունք տարել. «Մենուա Հարությունյանը ոստիկանական բաժանմունքում հայտարարեց, թե ես սեռական բնույթի հայհոյանք եմ հասցրել իրեն:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում