Քիմ Քարդաշյանի մայրը տեղը դրեց Օբամային (տեսանյութ)
Այլ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել էր ամերիկացիներին երջանիկ կյանքի գաղտնիքների մասին, այնուհետև իսկական երջանիկ մարդու կյանքին էր հակադրել հանրահայտ հայուհի Քիմ Քարդաշյանի վարած կյանքը:
Նա քննադատել էր նրանց կիրքը շահի նկատմամբ և անվանել նրանց մարդիկ, ովքեր վարկաբեկում են ԱՄՆ-ի պատիվն ու արժանապատվությունը:
Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, պատասխանել է Բարաք Օբամային իր դստեր հասցեին հնչեցված քննադատությանը: Վերջինիս խոսքով՝ Քիմ Քարդաշյանը շատ աշխատասեր աղջիկ է: Նա անընդհատ զբաղված է, գիշերներ շարունակ չի քնում:
«Համաձայն չեմ, որ Քիմը և Քանյեն ազդում են երիտասարդության վրա: Ի դեպ, ավելի լավ կլինի, եթե Օբաման իր ընկերների մասին մտածի, որոնք նույնպես հսկայական տներ ունեն և հովանավորում են իրեն նախագահական ընտրություններին: Դա նույնպես վատ է ազդում երիտասարդության վրա», - ասել է Քիմի մայրը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում