Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Marriott» հյուրանոցում
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի վրա գտնվող «Marriott» հյուրանոցային համալիրի տանիքից ծուխ է դուրս գալիս, և կասկածներ կան, որ ներսում հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, այս պահին ժամանում են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկներով: Մանրամասները՝ քիչ ուշ:
Հավաքված քաղաքացիները կատակում էին, որ ոչ մի հրդեհ չկա, ուղղակի հարևանությամբ գտնվում է Կառավարության շենքը, ու երևի վարչապետ Տիգրան Սարգսյանը էլէկտրական կիթառ է նվագել, ու լարերը «դուգա» են տվել:
Մանրամասն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում