Դավիթ Շահնազարյանը կհամալրի՞ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը
Հայկական Մամուլ
Նախօրեի գիշերը «Անի-պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը զրուցում էին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այժմ Քոքոբելյանն ու Շահնազարյանը շատ հաճախ են հանդիպում ու հիմնականում քննարկում են միասին նոր ամերիկամետ քաղաքական պլոտֆորմ ստեղծելու հարցը:
Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ չի բացառվում` Դավիթ Շահնազարյանը համալրի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը: Սակայն Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեր հարցին որեւէ կոնկրետ պատասխան չտվեց: «Շատ մարդկանց հետ եմ հաճախ հանդիպում, դա նշանակում է... Կներեք, բայց անիմաստ է... Այդքանը կարող եմ ասել»,-նշեց մեր զրուցակիցը: Իսկ Խ. Քոքոբելյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը