Դատավորը աշխատանքից ազատման դիմում է գրել սթրեսի պատճառով
Հայկական Մամուլ
Երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները դադարեցվել են:
Պարզվում է, որ դրանք դադարեցվել են դատավորի սեփական դիմումի համաձայն: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Համլետ Դավթյանը` նշելով, որ պատճառն իր հիվանդությունն է. «Առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Սթրեսի եւ մի շարք այլ հիվանդությունների հետ է կապված, անձամբ եմ դիմում գրել ու անգամ ձեզ կարող եմ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը