Ուսման վարձերի թանկացումը կառավարությունում նոր խմորումների տեղիք է տվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ուսման վարձերի թանկացումը կառավարությունում նոր խմորումների տեղիք է տվել: Ռեկտորների այն պնդումները, թե դրանով աշխատավարձի հարց են լուծում, տեխնիկական վերազինման կամ սոցիալական խնդիրներ, կասկածի տեղիք են տվել:
Պարբերականին հասած տեղեկություններով, հնարավոր է, որ առաջիկայում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր: Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը