Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ թերթերի և պարբերականների դեմ
Հայկական Մամուլ
Ռուսաստանի դեսպանատունը հատուկ միջոցառում է ձեռնարկում ՀՀ այն թերթերի եւ պարբերականների դեմ, որոնք, իրենց կարծիքով, զբաղված են միասեռականության քարոզչությամբ:
Թերթի աղբյուրները հաղորդում են, որ օգոստոսի 30-ին ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի. Վոլինկինն իր մոտ է հրավիրել ՀՀ-ում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների ղեկավարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է միասեռականության քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ներին հովանավորչական գումարներից զրկելու հարցը:
Այս միջոցառումը բխում է վերջերս ՌԴ-ում ընդունված «Երեխաներին, նրանց առողջությանը եւ զարգացմանը վնասող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի պահանջներից, որն արգելում է ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն անչափահասների շրջանում:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը