Պատմություն Գյումրու գամփռների մասին (տեսանյութ)
Հասարակություն
Բնականաբար, հին Գյումրիում զարգացած են եղել ոչ միայն արհեստներներն ու արվեստները, այլ նաև` գյուղատնտեսությունը: Իսկ անասնապահությամբ և այգեգործությամբ հարուստ քաղաքում չէր կարող տարածված չլինել նաև շնաբուծությունը:Շնատեսակներից, անշուշտ, առավել տարածված են եղել հայկական հովվաշները` գամփռները, որոնք հիմնականում օգտագործվել են ոչխարների հոտերը գայլերից պաշտպանելու նպատակով: Ճիշտ է` Գյումրիում շնամարտը ևս տարածված է եղել: Բայց Գյումրու գամփռների մասին գրավոր հիշատակումներ ու պատմություններ գրեթե չեն պահպանվել: Այսօր ևս Գյումրիում կան հայկական գամփռների սիրահարներ, որոնք նաև գիտեն իրենց համարձակությամբ հայտնի գամփռների առնվազն վերջին 100 տարվա հարուստ պատմությունը: «Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութում հայկական գամփռների սիրահար գյումրեցին պատմում է իր համարձակությամբ և գեղեցկությամբ յուրահատուկ այդ շնատեսակի մասին:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում