Հենրիկ Մխիթարյանը պատրաստ է Բունդեսլիգայում իր նորամուտին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Հենրիկ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ իր նորամուտը Բունդեսլիգայում կնշի կիրակի օրը, տեղեկացնում է Ruhr Nachrichten-ը:
24-ամյա հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել մի շարք ստուգողական հանդիպումներ, ինչպես նաև Բունդեսլիգայում դորտմունդցիների մեկնարկային խաղը: Պարբերականի տեղեկությունների համաձայն ակումբի բժիշկներին հաջողվել է ֆուտբոլիստին ամբողջությամբ ձերբազատել վնասվածքի հետևանքներից:
Մխիթարյանը երկրորդ տուրից առաջ գերազանց վիճակում է:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Գերմանիայի փոխչեմպիոնները սեփական հարկի տակ կհյուրընկալեն «Այնտրախտին»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում