Գվարդիոլայի գաղափարները գլխապտույտ են առաջացնում. Շվայնշտայգեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքի յուրահատկությունների մասին և հիացմունք հայտնել նրա ֆուտբոլային գաղափարների վերաբերյալ:
«Երբեմն Գվարդիոլայի ֆուտբոլային գաղափարները ֆուտբոլիստների մոտ գլխապտույտ են առաջացնում: Եթե մեզ հաջողվի դրանք կիրառել խաղադաշտում, ապա մենք կհաղթենք: Հուսով եմ շուտով ամբողջությամբ կհասկանանք մարզչին: Պետք է բարելավենք մեր խաղը, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր»,- Շվայնշտայգերի խոսքերը մեջբերում է sport1.de-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում