Պիզելին կարող է դառնալ «Կրասնոդարի» առանցքային խաղացողը. Մուսլին
Սպորտ
«Կրասնոդարի» նախկին գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը izvestia-ին տված հարցազրույցում խոսել է ակումբից հեռանալու պատճառներին մասին և անդրադարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիին:
«Ինձ համար դժվար է հստակ ասել, թե որն է իմ հեռացման պատճառը, քանի որ ինքս էլ չգիտեմ: Ակումբի ղեկավարությունը պատճառաբանում է, որ թիմը վերջին շրջանում առաջընթաց չի ապրում: «Կրասնոդարը» վերջերս մի քանի ֆուտբոլիստ ձեռք բերեց: Թիմում կային ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերը գնելուն ես դեմ եմ եղել: Սակայն ակումբը, այնուամենայնիվ, ձեռք է բերել նրանց: Խոսքս իհարկե Պիզելիի մասին չէ: Մարկոսը հիանալի ֆուտբոլիստ է և առաջիկայում կարող է դառնալ «Կրասնոդարի» առանցքային խաղացողը»,-նշել է Մուսլինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում