Ակտիվիստները կհադիպեն Տարոն Մարգարյանին
Հասարակություն
Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված մեր դիմումի, քաղաքապետարանը մեկ անգամ ևս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը: Հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը ևս՝ մեր ցանկացած օրը և ժամին հանդիպելու և քննարկելու արդի խնդիրները, հայտնում ենք, որ այսօր՝ 14.08.2013 թ., ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը: Մեր գործունեությունը բաց է և հանրային, այդ պատճառով կարևոր պայման է լրատվամիջոցների և մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը:
Հ.Գ. Ակնկալում ենք բոլոր այն լրատվամիջոցների ներկայությունը, որոնք կարող են ապահովել ուղիղ եթեր, որպեսզի ապահովվի քննարկման անաչառ լուսաբանումը և մեր գործողությունների՝ հանրության համար թափանցիկությունը:
Սուրեն Սահակյան, Վահագն Մինասյան, Գոռ Առաքելյան


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում