ԱՄՆ-ում կործանվել է Airbus 300 բեռնատար ինքնաթիռը. անձնակազմը անհետ կորել է
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում`Բիրմիգհեմ քաղաքի օդանավակայանի մոտ, կործանվել է UPS ավիաընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը. գրում է NBC News-ը:
Համաձայն նախնական տեղեկությունների` օդանավում եղել է անձնակազմի 2 անդամ, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Որոնումները շարունակվում են: Ականատեսների վկայությամբ` օդանավը եղել է A-300 տիպի: Օդանավի մնացորդները ցրվել են հարյուրավոր մետրերի վրա, որից հետո 3 անգամ պայթյուններ են հնչել, որոնք էլ իրենց հերթին հանգեցրել են հրդեհի:
Վթարի պատճառները պարզվում են:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում