«Ինչ ուզում են, թող անեն, ես ինքս կբացահայտեմ այս պատմությունը»
Հայկական Մամուլ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Վարդգես Ղազարյանի՝ վթարի ենթարկվելու դեպքի կապակցությամբ ոստիկանությունում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու առիթով հարուցված քրգործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով:
Թերթը հիշեցնում է, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 19-ին: Գյուղապետը նշված օրը հրավիրված էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից Մարտի 8-ի առթիվ կազմակերպված խնջույքին: Նրա հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ նա այդ օրը ալկոհոլ չի օգտագործել, այլ Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ «նրա դեմը կտրել է»՝ վթարի պատճառ դառնալով:
Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գյուղապետի եղբայրը' Վազգեն Ղազարյանը, տեղյակ չէր, որ եղբոր մահվան առիթով հարուցված քրեական գործը կարճվել է: Նա վրդովված ասաց. «Ինչ ուզում են, թող անեն, ես ինքս կբացահայտեմ այս պատմությունը: Հո մենակ ոստիկանությո՞ւնը չի, լիքը մարդիկ կան, որ կարող են դա անել: Անպայման կբացահայտեմ: Ոչ մի բան հենց այնպես չի մնում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը