Վարդան Ղուկասյանը կրկին պաշտոն է ստացել
Հայկական Մամուլ
Ուշագրավն այն է, որ այս նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում`ավելորդ աղմուկից խուսափելու համար:
Թերթը հիշեցնում է, որ Դոգն աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել և վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ:
Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաև ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն: Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը`Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը և հավելում, որ նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը