Համբերության բաժակը լցրել են «կարմիր գծերը»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը այսօրվա խմբագրականում գրում է.
«Մշտապես իշխանություններին պաշտպանող, նրանց գործողություններն արդարացնող ընկերս, որ ինքն էլ իշխանության մաս է կազմում, անսպասելիորեն հակաիշխանական կեցվածք ընդունած' նախօրեին քննադատում էր իշխանություններին: Պարզվեց՝ համբերության բաժակը լցրել են «կարմիր գծերը»: Եվ ոչ թե այն, որ ապօրինի գումար են փորձում կորզել ավտովարորդներից, այլ որ փողոցներում կանգնող մի քանի հարյուր մարդու էլ են ուզում գործազուրկ դարձնել:
Հետևությունը հետաքրքիր էր. «Ինչքա՜ն է երկիրն աղքատացել, ինչքա՜ն են պակասել փող աշխատելու միջոցները, որ նման ստոր ճանապարհով են փորձում մարդկանց գրպանները մտնել»: Եվ, իսկապես, եթե արագաչափերին, կարմիր գծերին, գազի ու էլեկտրաէներգիայի, ուսվարձերի թանկացմանը նայենք այս տեսանկյունից, ամեն ինչ տեղն է ընկնում: Ուտելու ենթակա վարկերը նվազել են, միջազգային դրամաշնորհները' պակասել, ծախելու-սեփականաշնորհելու բան չի մնացել, բիզնես ոլորտը, որից փող էին քամում, նեղացել-կենտրոնացել է մի քանի՝ հարկման ոչ ենթակա անձանց ձեռքին, ինչի՞ց փող աշխատեն: Միակ բանը, որ չի նվազել, «ախորժակն» է՝ հարստանալու, կապիտալը բազմապատկելու, տասնապատկելու, հարյուրապատկելու մարմաջը: Եվ գտել են ելքը շարքային քաղաքացու գրպանը մտնելու ճանապարհով: Ովքե՞ր են ամենից շատ տուժում գազի, ուսվարձի թանկացումից, արագաչափերից, կարմիր գծերից՝ միջին կոչված և ոչ մի կերպ չձևավորվող խավը' տաքսիստներ, շարքային ծառայողներ, ուսանելու տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներ»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը