Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը` ակտիվ ֆեյսբուքիստ է
Հայկական Մամուլ
2009-ին ընդամենը 6 ամիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Գևորգ Պետրոսյանը, պարզվում է՝ ակտիվ ֆեյսբուքիստ է: Նրա ֆեյսբուքյան ստատուսներում ամեն ինչ կա՝ գերի ընկած զինվորի մասին մտահոգությունից մինչև վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված վրդովմունք և Ազատ Գասպարյանի մահվան առիթով ցավակցություն:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ սակայն ամենաուշագրավն արհմիությունների և ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանված չլինելու մասին մտահոգություններն են: Նա կարծում է, որ մինչև արհմիութենական կազմակերպություններում կադրային փոփոխություններ չլինեն, ոչինչ չի փոխվի: Իսկ վերջին ստատուսում առաջարկում է անվճար խորհրդատվություն իրականացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:
«Իմ ազատ ժամանակն անսահմանափակ չէ, սակայն ուրախ կլինեմ, եթե օգտակար լինեմ անգամ քչերին: Կարող եք գրել իմ անձնական էջին... Սիրով կպատասխանեմ, եթե հարցերը շարադրված լինեն մատչելի և դուրս չլինեն աշխատանքային իրավունքի բնագավառից»,- գրել է նախկին ԲՀԿ-ականը:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը