Փորձում են Տիգրան Սարգսյանի անձը ժողովրդին սիրելի դարձնել
Հայկական Մամուլ
«Վարչապետի խորհրդատուները վերջին շրջանում լրջորեն կենտրոնացել են Տիգրան Սարգսյանի անձը ժողովրդին սիրելի դարձնելու խնդրի վրա: Եվ առաջին քայլերը նրան առանց թիկնապահների ուղեկցության «ապահով Հայաստանի» մարդաշատ վայրերում զբոսանքի հանելն է, տարբեր միջոցառումների անձնապես մասնակցելը: Արձակուրդ գնալուց առաջ նրան շատերն են նկատել Օպերայի շրջակայքում՝ առանց թիկնապահների, միայն օգնականի ուղեկցությամբ:
Այս PR ակցիաներից ոգևորված՝ վերջինս օրերս այցելել է Թբիլիսյան խճուղու վրա գտնվող հանրակացարան, որտեղ ապրում են հիմնականում մանկատան սաները: Թերևս այս այցերն ու հասարակության ցածր խավի հետ շփվելու փորձերն են պատճառը, որ սկսել են խոսել Տիգրան Սարգսյանի՝ հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը