Ուիմբլդոնի չեմպիոնուհին ավարտում է կարիերան
Սպորտ
Ուիմբլդոն 2013-ի չեմպիոն ֆրանսուհի Մարիոն Բարտոլին հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
Թենիսիստուհին նման որոշում է կայացրել Ցինցինատիի մրցաշարում՝ Սիմոնա Հալեպից 6:3, 4:6, 1:6 կրած պարտությունից հետո:
«Սա կարիերայիս վերջին խաղն էր: Եկել է հեռանալու ժամանակը»,-Բարտոլիի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Իր կարիերայի ընթացքում Բարտոլին նվաճել է WTA-ի 8 մրցանակ: Ներկայումս 28-ամյա ֆրանսուհին WTA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում