Նոր ձեռքբերումների շնորհիվ մենք ունակ ենք ամեն ինչի. Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոհ է իր թիմից և նորեկներից. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը համոզված է, որ Յուրգեն Կլոպի սաները կարող են հասնել իրենց առջև դրված նպատակներին:
«Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք ամրապնդեցինք կազմը: Ակումբը հիմա ավելի ուժեղ է քան նախորդ մրցաշրջանում: Նոր ձեռքբերումների շնորհիվ մենք ունակ ենք ամեն ինչի»,-նշել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ դորտմուդնցիները ձեռք են բերել պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին, կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին և հարձակվող Պիեր Էմենիկ Օբամեյանգին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում