Հաճելի է, որ Էտոն երազում է վերադառնալ. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Սամուել Էտոյի՝ լոնդոնյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Շատ ուրախ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատել են ինձ հետ վերադառնալու և ինձ հետ կրկին համագործակցելու ցանկություն ունեն: Ինձ համար շատ հաճելի է կարդալ, որ Էտոն երազում է վերադառնալ: Դա մեզ համար հիանալի է, սակայն պետք է սպասել: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ օրերս ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ «արիստոկրատները»՝ Էտոյի տրանսֆերը գնելու ամենահավանական թեկանածուն են:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում