«Մանչեսթեր Յունայթեդը» 40 մլն կառաջարկի Օզիլի համար
Սպորտ
Իսպանական Punto Pelota պարբերականը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 40 մլն ֆունտ առաջարկել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերը գնելու համար:
Անգլիական կողմը հույս ունի, որ ի տարբերություն «Բարսայի» հետ Ֆաբրեգասի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունների, այս բանակցությունները կլինեն ավելի արդյունավետ:
Նշենք, որ ամռանը Օզիլի հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է չկարողացավ մադրիդցիների հետ համաձայնության գալ ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ: Օզիլի պամանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2016թ-ին:
Բացի դա, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղը մադրիդցիների հիմնական կազմում կասկածի տակ է, քանի որ ամռանը «Ռեալը» ձեռք է բերել Իսկոյին, Իլյարամենդիին և Կազեմիրոյին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում