Մահացել է Արարատի քաղաքապետը
Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 15-ին Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում իր մահկանացուն է կնքել Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:
«Աբրահամ Բաբայանը մահացել է ներգանգուղեղային կրկնվող նորագոյացության պատճառով»,- ասաց Օնիկ Մելքոնյանը:
Բժշկի խոսքով՝ Աբրահամ Բաբայանը հիվանդանոց է տեղափոխվել օգոստոսի 5-ին, իսկ 9-ին վիրահատվել է:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ սրանից առաջ վիրահատվել է նաև Գերմանիայում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից