Ես չեմ խոսում Մոուրինյուի մասին, նա չարժե այդքան. Ռոնալդու
Սպորտ
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիա-Հոլանդիա ընկերական հանդիպումից հետո հայտարարել է.
«Մենք պետք է հաղթեինք: Մենք ավելի լավ էինք խաղում Հոլանդիայից: Հոլադիան լավ մրցակից է: Ինձ դուր է գալիս նման կարգի թիմի հետ խաղալը»,-պորտուգալացու խոսքերը մեջբերում է abola-ն:
Իսկ Ժոզե Մոուրինյուի մասին հարցին՝ Ռոնալդուն հերթական անգամ հրաժարվել է պատասխանել, տեղեկացնում է AS-ին:
«Ես ոչինչ չեմ ասի այդ մարդու մասին, նա այդքան չարժե: Ներեցեք, բայց մտադիր չեմ նրա մասին խոսել: Ինձ դուր է գալիս Անչելոտիի հետ աշխատելը: Նա մեծագույն մարզիչ է»,-հավելել է Ռոնալդուն:
Նշենք, որ Պորտուգալիա-Հոլանդիա հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում