Նստացույցի մասնակիցներին հրավիրեցին «Ավելի մաքուր Երևանի» շրջանականերում մաքրման աշխատանքների
Հասարակություն
Մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները:
Հաշվի առնելով միջոցառման նշանակությունը, մաքրման աշխատանքներին այս երեք շաբաթների ընթացքում պարբերաբար միացել են պետական, հասարակական, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, երևանցիներ, Երևանի ավագանու անդամներ: Անհրաժեշտ բոլոր գործիքների և այլ պարագաների տրամադրումը հոգում է Երևանի քաղաքապետարանը:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչներից Հովիկ Ահարոնյանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտ նստացույց իրականացնող ակտիվիստներին ու նրանց ևս հրավիրել է միանալու և մասնակցելու առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին Եռաբլուրի հարակից տարածքի մաքրման աշխատանքներին: Ակտիվիստների կողմից այս պահի դրությամբ դեռևս որևէ արձագանք չի եղել:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում