Ո՞ւմ կառաջադրի «Ժառանգություն»-ը
Այլ
«Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային գրասենյակի պատասխանատու Սամվել Հայրապետյանը որոշել է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասաց, որ չնայած Սամվել Հայրապետյանը առաջադրել է իր թեկնածությունը, բայց դեռևս կուսակցությունը վերջնական որոշում չի կայացրել:
«Վերջնական որոշումը կլինի մինչև ժամը 18.00-ն»,- ասաց Խուրշուդյանը:
Նշենք, որ արդեն առաջադրվել է չորս թեկնածու՝ անկուսակցական, ինքնառաջադրված Վահրամ Հովհաննիսյանը, անկուսակցական, ինքնառաջադրված Պավել Սարգսյանը, նույնպես անկուսակցական, ինքնառաջադրված Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում