Չեմ հասկանում՝ ինչու խաղացինք Շվեյցարիայի հետ. Նեյմար
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը դժգոհություն է հայտնել Շվեյցարիայի ընտրանու հետ խաղի վերաբերյալ: Ֆուտբոլիստը մասնավորապես նշել է.
«Իրատեսակա՞ն է արդյոք այն, որ Շվեյցարիայի ընտրանին հաղթեց Բրազիլիային և այն, որ Բրազիլիան նույնիսկ գոլ չխփեց: Չեմ հասկանում` ինչու է մեր Ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնել Շվեյցարիայի հետ ընկերական խաղին այն դեպքում, երբ մեր ֆուտբոլիստները դեռևս լավագույն մարզավիճակում չեն: Բացի այդ, դեռևս չէինք հասցրել կարոտել ֆուտբոլը»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է բրազիլական մամուլը:
Հիշեցնենք, որ ընկերական խաղում շվեյցարացիները հաղթել են Դանի Ալվեշի ինքնագոլի շնորհիվ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում