Ձևավորվում է ենթաօրենսդրական դաշտը
Հայաստան
ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրի փոխանցման կարգը, ձևը և ժամկետները: Սույն ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից, ըստ որի մասնակիցների ռեեստրը վարողի փոփոխության կամ դրա գործունեության դադարեցման դեպքում անհրաժեշտ է կանոնակարգել նշված գործընթացին առնչվող հարաբերությունները:
Մեկ այլ որոշում թելադրված է AMPIS ծրագրի տեստավորման ընթացքում առաջացած խնդիրների և դրանց լուծման նպատակով արդեն իսկ ընդունված իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ: Կամավոր և պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչների արդյունավետ և անխափան գործունեության համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան ենթաօրենսդրական դաշտ, ինչին և միտված են նշված որոշումները:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը' դրանով իսկ միասնականացնելով 2013-2014թթ. ընթացքում հարկային օրենսդրության վերանայման միջոցառումների ծրագրերը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից