«Բավարիայի» ֆուտբոլիստները խելացին են «Բարսայի» խաղացողներից. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր նոր սաները իր խաղային փիլիսոփայությունը ավելի լավ են հասկանում, քան՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:
«Իմ ներկայիս ֆուտբոլիստները գերազանցում են կատալոնացիներին՝ նրանք իմ խաղային փիլիսոփայությունը հասկանում են, և արագ են հարմարվում: Այս առումով «Բավարիայի» ֆուտբոլիստները խելացի են «Բարսայի» խաղացողներից»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան Գերմանիա է տեղափոխվել այս ամռանը, մինչ այդ մարզիչը 5 մրցաշրջան աշխատել է Իսպանիայում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում