Հայերը Փարիզի Ռուսական դեսպանատան առջև հանրահավաք են կազմակերպել (տեսանյութեր)
Այլ
2013 թվականի օգոստոսի 5-ին «Հայրենաբաղձ Հայերը Յանուն Հայաստանի Ազատագրութեան» նախաձեռնող խմբի անդամներ պարոնայք Կարէն Սիմոնեանի, Գեւորգ Մանուկեանի եւ տիկին Լիլիթ Սիմոնեան-Լէ Կադրի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցույց Փարիզի Ռուսական դեսպանատան առջեւ:
Ցույցին պրն. Կարէն Ա. Սիմոնեանն ու տիկ. Լիլիթ Սիոմոնեան-Լէ Կադրը իրենց ելույթների մեջ ներկայացրին Հայաստանի իրականությունը եւ «Հայրենաբաղձ Հայերը Յանուն Հայաստանի Ազատագրութեան» նախաձեռնող խմբի անունից իրենց դժգոհությունն արտահայտեցին Հայաստանի նկատմամբ պուտինյան եւ Ռուսաստանի գաղութային քաղաքականության վերաբերյալ:
Ցույցը արտոնված էր Փարիզի Ոստիկանական վարչության ու Նահանգապետարանի կողմից: Ժամը 15 անց 30 րոպեին Ռուսաստանի դեսպանատան անվտանգության ու արտաքին հարաբերությունների հանձնակատար պաշտոնյաները ընդունեցին հանրահավաքի պատվիրակությանը: Զրույցը տեւեց 55 րոպե, որի ընթացքին Կարէն Սիմոնեանն ու Լիլիթ Սիմոնեան-Լէ Կադրը հանձնեցին հանրահավաքի անունից հրովարտակներ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում