Ծեծի են ենթարկել Ժամանակակից արվեստների միության նախագահին
Այլ
Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջև, Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարևանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը:
Բենզալցակայանի առջև սև Լադա մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս, Մանուկ Նիգոյանը պահանջել է երիտասարդ վարորդից ավելի ուշադիր լինել ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրշմոտց հրահրել, արդյունքում այն վերածվել է ծեծկռտուքի որին միացել է նաև մեքենայի ուղևորը, վեճը հարթվել է բենզալցակայնի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը կդիմի Երևանի ճանապարհային ոստիկանությանը վարորդին գտնելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում