12 համարի մարզաշապիկը անհաջող էր ինձ համար. Մովսիսյան
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է այն մասին, թե ինչու է փոխել մարզաշապիկի համարը:
«Ձյուբայի հեռանալուց հետո 10 համարի մարզաշապիկը ազատ էր, և ես օգտվեցի հնարավորությունից: Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր չէր գալիս 12 համարի մարզաշապիկը. այն անհաջող էր ինձ համար: Չեմ կարծում, որ լիդերության ձգտելը ինչ-որ կապ ունի մարզաշապիկի համարի հետ: «Սպարտակի» նման բարձրակարգ ակումբը չի կարող ունենալը միայն մեկ առաջատար: Անրաժեշտ է ֆուտբոլիստների մի խումբ, ովքեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում իրենց հետևից տանել թիմին»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է championat.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում